ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Առջևում «Ալաշկերտն» է

Առջևում «Ալաշկերտն» է
21.09.2015 | 00:20

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացվել է յոթ տուր: Տասնյոթ միավորով առաջատարն «Ալաշկերտն» է, որը հերթականում պարտության է մատնել «Շիրակին»: Ընդ որում՝ արտագնա հանդիպումում: Իր հերթին, մեկ օր անց, հաղթանակ է տարել «Գանձասարը»: «Արարատի» նկատմամբ նվազագույն հաշվով ձեռք բերված առավելությունը կապանցիներին օգնել է բարձրանալ երրորդ հորիզոնական՝ մեկ սանդղակով հետ մղելով գյումրեցիներին: Թիմերն համապատասխանաբար ունեն տասնչորս ու տասներեք միավոր: Սեպտեմբերի 20-ին կայացած «Միկա»- «Փյունիկ» հանդիպումում առավել հաջողակ են եղել տանտերերը՝ 1:0: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «Ուլիս»-«Բանանց» մրցակցությունում՝ 2:2:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ